Անձրևաջուրը բնակարանների միջով հասնում է մինչև առաջին հարկ

14 Հոկտեմբերի, 2025

Վանաձորի Տարոն 3 ՔՇՀ 7 շենքի բնակիչները դժգոհում են քայքայված տանիքից: 1991թ․-ին շահագործված շենքի խնդիրները հիմնականում կախված են հենց տանիքի հետ: Առաջացած ճեղքերի պատճառով ջուրը հոսում է մինչև  առաջին հարկ: Խնդիրը փոքր-ինչ մեղմելու համար բնակիչները ժամանակավոր ամենահեշտ, բայց ոչ ժամանակակից լուծումն են գտել՝ տանիքում  մեծ թասեր ու տարաներ են դրել, որ անձրևաջրերը դրանց մեջ թափվեն:  Այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ են ուղղել պատկան մարմիններին, բայց  ապարդյուն:

Փյունիկ համատիրության նախագահ Տիգրան Հարությունյանն ասում է, որ  նմանատիպ 1 շենքի տանիք կառուցելու համար միայն նյութածախսը կազմում է 1 մլն 300 հազար դրամ։ Սակայն ըստ համատիրության նախագահի, այդ շենքի հաշվեհամարին  այս պահի դրությամբ 159 հազար դրամ  կա ընդամենը, որը շատ քիչ է տանիք վերանորոգելու համար:

Բնակիչներն էլ հակառակն են պնդում, թե անգամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներն են բարեխղճորեն կատարում վճարումները: Ավելին  ամռանը խոստացել են հավելյալ վճարի դիմաց ներանորոգել տանիքը: Յուրաքանչյուր ընտանիք 40  հազարական դրամ է ներդրել՝ փոխանցվելով համատիրության վարձավճարների հավաքագրման հաշվեհամարին:
Ու մինչ բնակիչներն ու համատիրության ղեկավարը փորձում են լուծում գտնել,  շենքի ճաքերն օր-օրի ավելանում են՝ նորանոր խնդիրներ առաջ բերելով բնակիչների համար:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...