ՀԷՑ-ում ՔՊ-ականների նոր «խմբաքանակ» են ստացել․ Ինֆոգրաֆիկա

13 Հոկտեմբերի, 2025

Հուլիսի 18-ից, ինչ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ՀԷՑ-ում սկսեցին լայն թափով կադրային փոփոխությունները․ բարձր պաշտոններում նշանակվում են ՔՊ-ականներ, Փաշինյանի աջակիցներ, ՊՎԾ-ում Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատած անձինք։

Նախորդ ինֆոգրաֆիկայում անդրադարձել ենք նորանշանակ ՔՊ-ականների մի մասին։ Այժմ հրապարակում ենք այլ ՔՊ-ականների անուններ, որոնք աշխատանքի են անցել ՀԷՑ-ում։

Նրանք են՝

  • Մուշեղ Ներսիսյան — «Եղեգնաձոր» էլ․ ցանցի պետի տեղակալ
  • Լյուդվիգ Գյուլնազարյան — «Էջմիածին» էլ․ ցանցի պետ (Լյուդվիգ Գյուլնազարյանը ջախջախիչ պարտություն էր կրել Վալոդիա Գրիգորյանից՝ Փարաքարի ընտրություններում)
  • Նարեկ Նալբանդյան — «Ստեփանավան» էլ․ ցանցի պետ
  • Ալիկ Մարտիրոսյան — «Սիսիան» Էլ․ ցանցի պետ
  • Հայկ Փարվանյան — «Ապարան» Էլ ցանցի պետ
  • Տիգրան Գյոկչակյան — «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական

Առաջիկայում կանդրադառնանք այլ ՔՊ-ականների և աջակիցների, որոնք պաշտոն են ստացել ՀԷՑ-ում։

Նմանատիպ նյութեր

Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին․ Լիդյա Մանթաշյանը՝ իշխանությանը

«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին...

Մարդը արյունահոսում է, նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում․ փաստաբանը՝ ՔԿՀ պայմանների մասին 

  «Ունեմ մի պաշտպանյալ՝ Արթուր Վարդանյանը, որի առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել և անդրադարձել եմ։ Նա չափազանց լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իմ...

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ընտրական հանձնաժողովը պահանջում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանին դուրս թողնել համայնքապետի ընտրություններից: ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 29-ին Սպիտակի ավագանու ընտրություններ են և Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ «Բարոյական...

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ «Գեորգի Զուրաբաշվիլիի...

Գալյանի ելույթը ջրի երես բերեց ՔՊ-ի քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները․ Ավետիսյան

«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների...