Այս հանցագործը քայլ առ քայլ ոչնչացնում է այն ամենը, ինչից կազմված է հայ ժողովուրդը․ Մետաքսե Հակոբյան

3 Հոկտեմբերի, 2025

Նիկոլը մարսեց պետության դեմ ամենամեծ հանցագործությունը՝ հանձնեց Արցախը թշնամուն։ Շարունակում է մարսել նաև մյուսը՝ Հայոց Եկեղեցու դեմ պատերազմը, որի առաջին բացահայտ զոհը դարձավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Այս հանցագործը քայլ առ քայլ ոչնչացնում է այն ամենը, ինչից կազմված է հայ ժողովուրդը․ հայրենիք, հավատք, արժանապատվություն։

Եթե հայոց պատմության ամենաարյունալի դավաճանությունն էլ չդարձավ ժողովրդական ալիքի պատճառ, ի՞նչ պետք է անի այս հանցագործը, որ ժողովուրդը վերջապես հեռացնի սրանց։

Բոլորիս առջև մնացել է մեկ ճշմարտություն․ եթե սպասենք որևէ ընթացակարգի, ապա նիկոլը կհասցնի ոչնչացնել նաև այն վերջին ավերակները, որոնք դեռ մնացել են պետությունից։

Այս ապազգային իշխանություններին չի կարելի սահմանադրական «շրջանցում» կատարելու հնարավորություն թողնել։

Եկեղեցու դեմ պատերազմը նույնքան սրբապղծություն է, որքան Արցախը հանձնելը։

Իշխանությունները, որոնք սպանել են Արցախն ու հարձակվել են Եկեղեցու վրա, չպիտի շնչեն իշխանության օդը։ Ժողովուրդը պարտավոր է որոշել՝ ովքեր պիտի պահեն իր Հայրենիքը…

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...