Շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը

3 Հունիսի, 2026

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 3–ին, դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։  Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջում է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝  խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով բեմադրությամբ ձերբակալություն իրականացնել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես...

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ...

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...