ՔՊ-ն մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության օրինագիծը

2 Հոկտեմբերի, 2025

Ըստ ՔՊ-ի՝ նման որոշումը հակասում է պետության վերաստեղծման հիմքերին, քանի որ 1990 թվականի Անկախության հռչակագրում ցեղասպանությունը հստակ նշված է որպես Հանրապետության վերածննդի հիմնասյուն։

Քրեականացման մերժումը կտրուկ հակադրվում է եվրոպական մի շարք երկրների փորձին։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Բելգիայում Հոլոքոստի ժխտումը համարվում է հանցանք։

Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ որոշումը զրկում է Հայաստանին բարոյական հեղինակությունից և ծառայում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։ Նրանք ընդգծում են, որ իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն նսեմացնում են ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական առաջնահերթությունը։ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ցեղասպանության հարցը չպետք է լինի արտաքին քաղաքականության առանցքում, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները անգամ խոսել են զոհերի թվի և մահվան հանգամանքների «վերանայման» անհրաժեշտության մասին։

Գործողությունների մակարդակում ևս արձանագրվել են նման քայլեր։ Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը Բելգրադում հանդիպել էր Թուրքիայի նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ, որը հայտնի է իր ժխտողական դիրքորոշմամբ և այդ վարքագծի համար պարգևատրվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից։

Օրինագծի մերժումը դիտարկվում է որպես ուղերձ Անկարային և Բաքվին, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության հարցը կարող է դառնալ քաղաքական սակարկության թեմա։ Քննադատները նաև նշում են, որ այդ որոշմամբ Հայաստանը աշխարհին ցույց է տալիս՝ օրենքով չի պաշտպանում այն, ինչ դիվանագիտությամբ պնդում է։

 

Նմանատիպ նյութեր

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։ Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ,...

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...