Միշտ բարձր եմ պահելու քո պատիվը, այն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

26 Սեպտեմբերի, 2025

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, հուզիչ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․

«Իմ հոր նման մարդ երբե’ք չէր տեսել աշխարհը, և նրա սրտից չուներ ոչ ոք.

Ես գիտեմ՝ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ․  իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։

Ես սիրում եմ քեզ, պապ և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։

Դու լավագույնն ես, ու դա բոլորը գիտեն…

Աստծո կողմից նվեր ես էս աշխարհին։

Ես սիրում եմ քեզ, պապ ու կարոտում եմ շատ։

Էսօր Տոման ինձ հարցրեց․ «Մար, մենք էլ պապային երբե’ք չենք տեսնելու՞»,- և ես անկեղծ՝ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք էս ցավին։

Պապ, ես՝ լինելով քո առաջնեկը, քո ավագ դուստրը, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայի մեզ ու տես, որ էն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու մենք` քո ուզած և սիրած ճի’շտ ձևով։

Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբե’ք մենակ չենք թողնի մամային։

Դու կաս, մեզ հետ ես ու մեր սրտի մեջ ես։

Պապ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը, մենք ամեն ինչ անելու ենք էնպես, ոնց դու ես ուզում.

Սիրում եմ քեզ շա՜տ պապ ջան»:

 

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...