Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ»

23 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ՔՊ-ի նոր վարչության ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո պատրաստվելու են Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ամեն բան պետք է արվի՝ Մեխակյանին Էջմիածնում քաղաքապետ կարգելու, Գյումրու սցենարը չկրկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ձայներ հավաքելու հարցում Արգիշտի Մեխակյանի հիմնական հույսը Խոյ համայնքն է, որը իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին:

Բանն այն է, որ Մեխակյանը եղել է Խոյ համայնքի ղեկավարը, իսկ այդ բնակավայրում նրա հայրը մեծ հարգանք է վայելել: Մեխակյանի հաշվարկով՝ Խոյում ինքը բացարձակ հաղթանակ է ունենալու, մեծ թվով ձայներ է հավաքելու, որի շնորհիվ էլ կարողանալու է Էջմիածնի քաղաքապետ ընտրվել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, եղել է պատմաբան, Արցախյան գոյամարտի մասնակից: Նրա կյանքն ընդհատվել է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Էջմիածնում որդի Մեխակյանն այդքան էլ սիրված չէ, ու քաղաքապետի ժ/պ նշանակված լինելու այս ժամանակահատվածը օգտագործում է տարբեր հանդիպումների, քննարկումների համար, որպեսզի ձայներ հավաքի:

Ըստ էության, Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:

Մեխակյանի առջեւ խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝...

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։...

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ «Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր...

Բարձրացված հանրային աղմուկից հետո` համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ

Բարձրացված հանրային աղմուկից հետո` համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ

Բարձրացված հանրային աղմուկից հետո, Հանրային հեռարձակողի խորհուրդը ևս անդրադարձել է 44-օրյա պատերազմը սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերության կողմից Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը հեռարձակելուն: «Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի...

Կասե՞ք՝ այս գներով ո՞նց ապրենք. Նարինե Կիրակոսյան

Կասե՞ք՝ այս գներով ո՞նց ապրենք. Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Կասե՞ք՝ այս գներով ո՞նց ապրենք․ Ոչ կես, ոչ էլ մեկ լիտր կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի գներն եմ դուրս բերել։ Խանութներում 10-20 դրամի տարբերությամբ նույն գներն են։ Ես առանց կաթ ու...