Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ»

23 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ՔՊ-ի նոր վարչության ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո պատրաստվելու են Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ամեն բան պետք է արվի՝ Մեխակյանին Էջմիածնում քաղաքապետ կարգելու, Գյումրու սցենարը չկրկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ձայներ հավաքելու հարցում Արգիշտի Մեխակյանի հիմնական հույսը Խոյ համայնքն է, որը իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին:

Բանն այն է, որ Մեխակյանը եղել է Խոյ համայնքի ղեկավարը, իսկ այդ բնակավայրում նրա հայրը մեծ հարգանք է վայելել: Մեխակյանի հաշվարկով՝ Խոյում ինքը բացարձակ հաղթանակ է ունենալու, մեծ թվով ձայներ է հավաքելու, որի շնորհիվ էլ կարողանալու է Էջմիածնի քաղաքապետ ընտրվել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, եղել է պատմաբան, Արցախյան գոյամարտի մասնակից: Նրա կյանքն ընդհատվել է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Էջմիածնում որդի Մեխակյանն այդքան էլ սիրված չէ, ու քաղաքապետի ժ/պ նշանակված լինելու այս ժամանակահատվածը օգտագործում է տարբեր հանդիպումների, քննարկումների համար, որպեսզի ձայներ հավաքի:

Ըստ էության, Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:

Մեխակյանի առջեւ խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...