ՏԿԵ նախարարը կոչ է անում ակտիվ տարածել Էջմիածնում կատարված աշխատանքների մասին նյութերը. ՔՊ փակ խմբից լուսանկարներ

9 Նոյեմբերի, 2025

Համացանցում ՔՊ փակ աշխատանքային խմբից հերթական լուսանկարն է տարածվել, որտեղ երևում է, որ ուղղորդումներ կան Վաղարշապատի ընտրությունների վերաբերյալ:

Ուշագրավ է, որ ուղղորդումն իրականացնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ Վաղարշապատի ՏԻՄ ընռտրությունների քարոզարշավը կարևոր փուլ է մտնում:

Խնդրում եմ ակտիվ լինել, տարածոլ մեր թեկնածու Արգիշտի Մեխակյանի էջի քարոզչական նյութերը, համայնքում արված աշխատանքի մասին տեղադրվող նյութերը:

Վաղարշապատում ՔՊ-ն հաղթելու է, մենք հաղթելու ենք»,- գրել է նա:

Նկատենք, որ գրառման մեկնաբանություններում նշում են, որ վաղուց են տարածում Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը:

Փաստացի, Արգիշտի Մեխակյանի կատարած աշխատանքները ներկայացվում է, որպես բարեգործություն:

Հատկանշական է, որ մեկնաբանություն գրողներից մեկն էլ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է:

Մենք կարծում ենք, որ սա այն հարցն է, որով զբաղվելու բան ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և նաև իրավապահ մարմինները:

Ըստ մեզ՝ սա նաև ազատ, արդար ընտություններին խոչընդոտելու լուրջ փորձ է:

Ներկայացնում ենք գրառումից և մեկնաբանությունից լուսանկարներ.

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...