Աստված եմ կանչում, որ Նիկոլն ու իր խունտան էդ օրն ընկնի, որ մեր ղադրն իմանա․ արցախցի

19 Սեպտեմբերի, 2025

 

«Այդ օրը աշխատում էինք և ժամը մեկին իմ հետ աշխատող մի կնոջ հետ անտառներով ոտքով աշխատանքից գնացինք գյուղ ու չգիտեինք կհասնենք, թե, ոչ»,- Եռաբլուրում ասաց Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղից բռնագաղթած կինը։

Կնոջ խոսքով, երբ երրորդ օրն ասել էին, թե շարասյունով պետք է գյուղից դուրս գան, մտածել են ժամանակավոր է, ոչինչ չենք վերցրել հետները՝ մի շիշ ձեթ, մի փոքր գազի բալոն և մի դույլ կարտոֆի, որ անտառներում ուտեն, իսկ հաց չի եղել։

Նա պատմեց, որ իրենց բերել 3 օր պահել են օդանավակայանում։

«Սեպտեմբերի 25-ի առավոտյան երբ մեզ ասացին, որ պետք է լքնեք Ստեփանակերտը, ամուսինս այդ  ապրումներից մեքենայի ղեկին ինսուլտ ստացավ, մի կերպ հասանք Գորիսի գյուղերից Կոռնիձոր, որտեղից միանգամից շտապօգնությամբ նրան տարան Գորիսի հիվանդանոց, որտեղից ուղղաթիռով տեղափոխեցին Երևան «Սուրբ սարգիս» հիվանդանոց ու երկու տարի է մենք տառապում ենք»,-պատմեց կինը ու շարունակեց.

«Դուք չգիտեք, թե մենք ինչի միջով ենք անցել։ Առավոտը սկսվում է մինչև գիշեր ես անիծում եմ Նիկոլին, վայ Նիկոլ… Ինքն էլ այդ ամենը մեր հետ պետք է անցներ, որ իմանար արցախցու վիճակը, չնայած էդ իր վրա չի էլ ազդի։

Աստված եմ կանչում, որ Նիկոլն ու իր խունտան էդ օրն ընկնի, որ մեր ղադրն իմանա…Եթե վաղն ասեն, որ պետք է գնաս Ղարաբաղ, առաջինը ես կգնամ, բոբիկ ոտքերով, չոքեչոք, թող տունը չլինի,ոչ միբան չլինի, բայց ես կգնամ կհասնեմ այնտեղ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...