ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել արցախցիների վերադարձը

19 Սեպտեմբերի, 2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Պատասխանատվության ապահովման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ էր Թուրքիայի տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ համապարփակ զեկույցի պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը

«Մեկնաբանելով օրինագծին տրված դրական եզրակացությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Չնայած բոլոր այն կողմերին, որոնք փորձում են ջնջել Արցախը, լքել գերիներին և անտեսել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ երկկուսակցական հիմքով, այսօր վճռական դիրք զբաղեցրեց արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության օգտին։ Մենք շարունակելու ենք պայքարել ցեղասպանության և էթնիկ զտման լեգիտիմացման ցանկացած փորձի դեմ, քանի որ դա միայն խրախուսում է նոր ցեղասպանություններ և նոր էթնիկ զտումներ»։

Կոնգրեսական Գեյբ Ամոն, ում փոփոխությունը ընդունվեց երկկուսակցական աջակցությամբ, ընդգծեց այն հրատապ խնդիրները, որոնք չեն լուծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։ «Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։ Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, իր հերթին նույնպես ներկայացրել էր հայանպաստ փոփոխություններ առաջարկներ, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել  Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։ «907-րդ հոդվածը վարչակազմերի կողմից անընդհատ շրջանցվել է՝ անկախ Ադրբեջանի բռնապետության գործողություններից։ Ժամանակն է, որ Կոնգրեսը դա ճանաչի», – ասել է Շերմանը՝ հավելելով. «Մենք ականատես եղանք էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության և այժմ՝ եկեղեցիների ավերման, այն ժամանակ, երբ գերիները դեռ պահվում են։ Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել այս փոփոխությանը»։ Չնայած առաջարկը մերժվեց 26-24 հաշվով, այն աննախադեպ միասնական աջակցություն ստացավ հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների կողմից։ Ավելին, հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը  և Քրիս Սմիթը  խախտեցին կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան»...

ՍԴ դատավոր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝...

Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. «Հրապարակ»

Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է․ Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ...

Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև նոր ձևավորված Ազգային ժողովը դեռ ամբողջությամբ չի սկսել իր աշխատանքը և դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, արդեն գործընթացներ են սկսվել պատգամավորների նկատմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժшմիջոցների սահմանման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել երեք իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև Իրանի ևս երկու ֆինանսական կազմակերպությունների դեմ։...