Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ

18 Սեպտեմբերի, 2025

Բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է, իսկ մեղադրանքը իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է:

2025 թվականի օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը, առանց որևէ իրավաչափ պատճառաբանության կամ պայմանի, երկարաձգեց ապօրինի կալանքի ժամկետը ևս երկու ամսով` որպես հիմք փաստացի դիտարկելով քննչականի կողմից այդ նույն իբրև կոչի մեղադրանքով ակտիվ գործողությունների խոստումը:

Միաժամանակ արձանագրվել էր մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության և փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքները մերժեց: Այսինքն՝ վերստին հաստատվեց և ամրապնդվեց փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն, կրկին կոպտորեն խախտելով անձի անձնական ազատության անձեռնմխելիությունը, չվերացվեց կիրառված ապօրինի կալանքը:

Այսինքն՝ հունիսի 17-ի Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է:

Ուշադրության է արժանի նաև այն, որ օգոստոսի 15-ից մինչ այս պահը, ընդհանրապես որևէ քննչական, վարույթային գործողություն չի կատարվել, թեև ինչպես նշվել էր, ակտիվ գործողությունների խոստում էր փաստացի տրվել Դատարաններին:

Փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարվել են դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կտրամադրվի:

Միաժամանակ ցանկանում ենք կրկին արձանագրել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, նվազագույն օրենսդրական երաշխիքները պահպանված չեն, և դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են»:

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։ Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական...

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։ Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից...

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝...

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես Վեհափառ Հայրապետի դեմ նոր ալիք է նախապատրաստվում: «Հեսա նորից թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները, որոնք կիսում են վարչապետի կարծիքը, նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ»,-մի...

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես...