Կոնգրեսական Շերմանը ներկայացրել է փոփոխություն, որն արգելափակում է ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին․ ANCA

17 Սեպտեմբերի, 2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է մի փոփոխություն, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IDFC) աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չի ազատ արձակել հայ ռազմագերիներին, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։

Կապիտոլիումի բլրի վրա ANCA-ի «Հաշվետվողականություն | 2025» կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Շերմանն ասել է. «Իմ փոփոխությունը սահմանում է, որ Թուրքիան այլևս ոչ մի կոպեկ չի վճարի, քանի դեռ շարունակում է Հայաստանի շրջափակումը և ոչ մի կոպեկ չի վճարի Ադրբեջանին, քանի դեռ պատանդները ազատ չեն արձակվել»։

Շերմանը երկրորդ փոփոխությունն ունի՝ այս անգամ Պետդեպարտամենտի թույլտվության մասին օրենքի վերաբրեյալ, որը չեղարկում է նախագահի՝ 907-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու լիազորությունները՝ փաստացի արգելափակելով Ադրբեջանին տրվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, հայտնում է ANCA-ն։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է այս և մի քանի այլ փոփոխություններ, որոնք ներկայացրել է կոնգրեսական Ջոն Քերին՝ ANCA-ի աջակցությամբ։

 

Նմանատիպ նյութեր

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման...

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն  կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...