Անդրանիկ Քոչարյանն իր «ժամկետանց հանձնաժողովի» զեկույցը առաջ է բրթում. «Ժողովուրդ»

16 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետեւ եւս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։

Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլեւս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար եւ անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը եւ շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։

Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ զեկույցում առկա են նաեւ «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։

Այս ամենը, սակայն, առավելապես հիշեցնում է քաղաքական շահարկում, քան իրավաչափ գործընթաց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...