Աղմկահարույց գործերով հայտնի քննիչը կալանավորվել է

15 Սեպտեմբերի, 2025

Դեռ նախորդ տարի լրատվամիջոցները գրել էին, որ աղմկահարույց գործերից հայտնի ՀՔԾ քննիչը ոչ սթափ վիճակում մահացու վթարի մեղավոր է դարձել։

ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

«Մուշեղյանը կալանավորվել է ավտովթարի գործով»,- նշեց Ռաֆայելյանը։

Նշենք, որ դեռ նախորդ տարի ԶԼՄ-ները գրել էին, որ 2024 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, ներկայում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Հրաչյա Մուշեղյանն է, որը ղեկին է եղել ոչ սթափ վիճակում։ Ըստ «Դատալեքսի»՝ Փափազյան փողոցի կողմից դեպի Վրացական փողոց տանող ուղեմասով երթևեկելիս Մուշեղյանն իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս ու բախվել Անդրանիկ Լևոնի Առաքելյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենային։ Վարորդը վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, իսկ ուղևորը՝ ծանր վնասվածքներ ստացել։

«Փաստինֆոն» հիշեցնում է, որ Մուշեղյանը եղել է «Մարտի 1-ի» գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք ներկայացրած քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա վերադարձել՝ նշանակվելով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին: «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են...

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Փաստորեն խայտառակ միջադեպ էր երեկ, ադրբեջանցին երեխեքը պատանդ էր վերցրել , մայրը ռուկոպաշնի էր մտել երեխեքը փրկելու համար, վիրավորում է ստացել ու երեք մատ կորցրել։ Առնվազն 4 անմեղ զոհ կարող էինք ունենալ։ Ու չասես, գյուղապետ,...