Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով․ Բագրատ սրբազան

5 Սեպտեմբերի, 2025

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

 ««In God We Trust… in process» Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։ Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։ Ես դեռևս հունիս 16-ին նշել էի այն հաջորդական քայլերը, որով պայմանավորվելու են հետագա զարգացումները՝

ա) Թուրքիայում հանդիպում և ապա

բ) Հանդիպում, ստորագրություն կամ Աբու-Դաբիում, կամ Վաշինգտոնում։

Վերջին հարցով «սխալվել» էի, որովհետև կա՛մ-կա՛մ-ի փոխարեն եղավ և՛, և՛։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նույնիսկ նշելով ժամանակահատվածը՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է և ներքաղաքական լայն զարգացումներ դժվար տեղի ունենան։ Սա ոչ թե կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցված տեղեկություն։ Անշուշտ, թերահավատորեն վերաբերվեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասվում է՝ չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է։

Հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ոչ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցնքն է և ոչ էլ նման այլ կարգավորումներ։ Միջանցք կոչվածը Սյունիքն է իր ամբողջությամբ։ Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով։ Այո՛, մի մոռացեք. «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Օգոստոսի 8-ի նախաստորագրումից հետո չարիքը հայտարարեց. «Սյունիքը եղել է հայկական և մնալու է հայկական»։ Ինչ-որ դառն հիշողություն չի՞ արթնացնում… Ասեմ ավելին՝ սեղանին է Վերին Ոսկեպարի ամբողջ հատվածը, Ազատամուտ-Այգեհովիտ հայկական շրջակայքը, Տիգրանաշենն էլ որպես հավելում, Սևանի ավազանի արևելյան հատվածը՝ ջուր օգտագործման համատեղ իրավունքով։ Խաղաղությո՛ւն է։

Մնացած զարգացումներին կանդրադառնամ ավելի ուշ։ Աստծո խոսքին ունկնդիր. «…նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։ Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է և թշվառություն։ Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59։ 6-8)։ Անձնապես ուրախ եմ, որ այս անպատվության գերադրական օրերին գտնվում եմ կալանավայրում սահմանափակված, սակայն ցավում եմ Հայրենիքիս և պետությանս համար, որ այս պահին չեմ կարող որևէ կերպ օգտակար լինել։ Այսուհանդերձ հավատում եմ, որ «չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն» (Ես. 62։ 4-6)։ և Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»

Նմանատիպ նյութեր

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ...

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...