Վանդալիզմը այսպես է լինում. Լիլիթ Գալստյան

1 Սեպտեմբերի, 2025

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։
Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։
Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ պատկերները ակնհայտորեն խոսում են հուշարձանի նկատմամբ վանդալիզմի և խոշտանգման մասին։ Սա ակնհայտ է անգամ անզեն, ոչ պրոֆեսիոնալ աչքով։
Համենատեք՝ 2003-ն Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվող հուշարձանի խոսուն պատկերներն ու այս օրերի ցավալի պատկերը։
Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։
Հանրապետական հուշարձանին և մեր ողջ հասարակությանը հասցված այս բարոյական և նյութական վնասի համար համապատասխան մարմինները պետք է պատասխան տան, սա հանցագործության աստիճանի անփութություն է և անպատասխանատվություն։
Մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն․
1․ Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված վերականգնման մեթոդի և նյութերի ընտրության առնչությամբ։
Արդյոք իրականացվե՞լ է շինարարության կազմակերպման նախագիծ՝ բոլոր ուղղություններով։
2․Ինչպե՞ս է կազմակերպվել տվյալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշերով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
3․Արդյոք տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմական՝ այն էլ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու համապատասխան փորձ և կարողություններ ունի։
4․ Հեղինակային վերահսկողության կողքին, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
5․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները ձախողած անձինք։
Հիշու՞մ եք կախիչի պատմությունը։ Հիշու՞մ եք փաշինյանի խոստովանությունը՝ “մենք դպրոց կառուցել չգիտենք․․․ /Բայց ակադեմիական քաղաք են կատուցում․․․/
Ի դեպ, նույքան աղետալի և անփառունակ է Հ․ Թումանյանի տուն-թանգարանի «նորոգման» պատմությունը։ Երեք տարի է նորոգման անվան տակ փլատակի է վերածվել թանգարանը, աշխատանքները սառեցված են և բաց երկնքի տակ մնացած անկտուր շինությունն առաջիկա աշնան ու ձմռան ընթացքում էլ ավելի կքայքայվի։
Եվ այստեղ էլ նույն հարցերն ու նույն եզրակացությունը․․․․
Պետք չէ զարմանալ, որ ձեզ չեն հավատում, չեն վստահում, որովհետև աշխատել չգիտեք, որովհետև սուտն ու ոչ պրոֆեսիոնալիզմը համատարած է։
Ձեր նկատմամբ հավատի և վստահության խորը ճգնաժամ կա, և դուք այն սնում եք ամեն վայրկյան։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...