«Մեր Ձևով» շարժման օրակարգը այն է, որ Հայաստանում բնակվող ցանկացած հայ պետք է ապրի բարեկեցիկ կյանքով, ցանկացած հայ արժանի է ապրել բարեկեցիկ կյանքով։ Այս մասին YerevanToday-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մեր Ձևով ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
«Իշխանությունը արդեն իսկ դրսևորում է իր բարդույթները կապված մեր շարժման հետ, բայց մենք ընկճվողներից չենք։ Եթե ընկճվողներից լինեինք, այս շարժումը չէինք սկսի։ Վճռական ենք տրամադրված։ Այդ հարվածներին մենք, միանշանակ, պատրաստ ենք»,- հայտարարել է նա։
«Մեր Ձևով» շարժման մասին այլ մանրամասները՝ տեսանյութում։






