Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար․ Politik.am

26 Օգոստոսի, 2025

Politik.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ և Google որոնողական համակարգում հասանելի լուսանկարների համաձայն՝ առանձնատունը ձեռք բերելուց հետո ենթարկվել է վերանորոգման, որը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար։ Նույն մեր աղբյուրների փոխանցմամբ գործարքին Արման Բաբաջանյանը ևս ներկա է եղել։

Հատկանշական է, որ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, հայտարարագրեր է ներկայացրել։ Վերջին՝ 2024 թվականի  հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է մեկ առանձնատուն Երևանի Աջափնյակ համայնքում, 105 միլիոն դրամի փոխառություն և մոտ 9.7 միլիոն դրամի եկամուտ։ Այս տվյալները առաջացնում են հարցեր այն մասին, թե ինչ միջոցներով է հնարավոր եղել մոր անունով ձեռք բերել բազմամիլիոնանոց գույք ԱՄՆ-ում։

Պատգամավորի նախկին կարգավիճակից ելնելով՝ հարց է առաջանում, թե արդյոք այս գործարքը չպետք է հայտնվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, պարտավոր է պարզաբանել, թե ի՞նչ աղբյուրներից են ստացվել առանձնատան ձեռքբերման համար անհրաժեշտ գումարները։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...