Դեսպաններին հավաքում են Սյունիքում. «Հրապարակ»

19 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում, օգոստոսի 25-27-ը։ Ըստ ամենայնի, Սյունիքը պատահաբար չի ընտրվել: «Թրամփի ուղի» վաշինգտոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են եւ մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը:Հավանաբար, մեր դեսպաններին պատրաստվում են տանել այդ հատված, ծանոթացնել տեղանքին եւ ինստրուկտաժ անել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձեւացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու: Սա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա համաժողովն է, որն ավանդական է։

Ըստ որոշ լուրերի, այդ օրերին Սյունիք են մեկնելու նաեւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք եւս կծանոթացնեն տեղանքին ու համաձայնությունների մանրամասներին, չնայած անգամ ստորագրողները դեռ չգիտեն, թե ինչ է իրականում լինելու։ Օգոստոսյան ժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ երեկվա դրությամբ դեռ հստակ ինֆորմացիա չկար, սակայն նա հաստատ բաց չի թողնի դիվանագետների հետ շփվելու եւ իր քաղաքականությունն արդարացնելու այս առիթը:

Մենք տեղեկացանք, որ հավաքից ավելի քան մեկ շաբաթ առաջ բրոնյա են արված Կապանի եւ մոտակա քաղաքների հյուրանոցների համարները։ Նշենք, որ դեսպանահավաքները ժամանակին արել են Դիլիջանում, Ջերմուկում, Արցախում»։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Արարատի մարզում.  բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի

Ավտովթար՝ Արարատի մարզում. բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։ «Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները։ Վարի հետևանքով մարմնական վնասվածքներով մոտակա բժշկական կենտրոն է տեղափոխվել...

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին։ Ինչպես...

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգուշացրել է, որ Արևմտյան երկրների կողմից Հայաստանի դեմ ուղղված անբարյացակամ գործողությունները կարող են լարվածության սրացում առաջացնել Հարավային Կովկասում։ «Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ...

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

«Ռոսիա ավիաուղիներ» ավիաընկերության երկու ուղևորատար Superjet ինքնաթիռների շարժիչները 35 րոպե տարբերությամբ խափանվել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ SHOT-ի տվյալներով՝ առաջին չվերթը պատրաստվում էր Մոսկվայից Կազան թռիչքի։ Անձնակազմը շարժիչներից մեկից...

Ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել, ես չեմ հավատում իր հավաքած տոկոսներին․ Հարցում

  «Հիշու՞մ եք, որ 1996-ի ընտրություններին ասում էին, որ եթե ընդդիմությունը 100% ձայն էլ ստանա, իշխանությունը չենք տալու։ Արդյո՞ք նույնը չէ Փաշինյանի ասածը, որ դեռ տվյալները չհրապարակված ինքն իրեն հայտարարեց հաղթած»,- այս հարցն է տրվել...