Հանդիպումից հետո Թրամփը հարցազրույց է տվել FoxNews-ին․ ի՞նչ մանրամասներ է նա հայտնել

16 Օգոստոսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է համաձայնության գալ տարածքային փոխանակումների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցի շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

«Սրանք այն կետերն են, որոնք մենք քննարկել ենք և այն կետերն են, որոնց շուրջ մենք հիմնականում համաձայնության ենք եկել։ Իրականում, կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել շատ հարցերի շուրջ»,- նշել է Թրամփը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։

«Ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի… Զելենսկին պետք է գարծարքի գնա։ Կիևի ռեժիմի ղեկավարը շատ բան ունի կորցնելու Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից»,- ասել է նա։

Ուկրաինական հակամարտության շուրջ դեռևս համաձայնության չեն հասել, սակայն Թրամփի խոսքով՝ «մեկ կամ երկու կարևոր կետ» կա քննարկելու։

«Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան»,- նշել է նա։

FoxNews-ը նաև հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո ԱՄՆ նախագահը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...