Ստի վրա կառուցված խաղաղությունը պատերազմով է ավարտվում․ Արման Աբովյան

13 Օգոստոսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ստի իշխանություն կամ իշխանության սուտը․

Արդեն յոթ տարի է՝ իրենք նայում են մեր աչքերի մեջ և ստում։

Խոստացան «խաղաղություն»՝ փոխարենը պահանջելով մեզանից Մեր Պատիվը Արժանապատվությունը, ինքնահարգանքը։ Իսկ իրականում վաճառեցին մեզ այն տականքներին, ովքեր իրենց ազգային գաղափարը կառուցել են մեր իրավամբ պատկանող ամեն ինչի ոչնչացման և թալանի վրա։

Ցավոք գտնվեցին որոշ մարդիկ՝ հայկական ազգանուններով, որոնք համաձայնվեցին իրենց երեխաների ապագան փոխանակել մի կտոր հացի ու երշիկի հետ։ Բայց նույնիսկ այդ մարդկանց էլ այս իշխանությունները խաբեցին։

Հիշեք։ Պարզապես հիշեք։

Նրանք Ստեփանակերտի հրապարակում գոռում էին. «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Եվ հետո՝ առանց մի պահ կասկածելու, նետեցին Արցախը թուրքական գազանի երախը։

Նրանք երդվում էին, որ Հայաստանը երբեք չի լքի իր զավակներին դժվարության մեջ։

Եվ հետո, երբ կատարվում էր արցախցիների բնաջնջումն ու վտարումը, նրանք հանգիստ ու սառնասրտորեն հեռադիտակով նայում էին, թե ինչպես են սպանում, վռնդում, տանջամահ անում արցախցի հայերին ։

Այնուհետև՝ նողկալի ծաղրով, ասում էին արցախցի կանանց, երեխաներին և ծերերին.

«Մնայիք այնտեղ ու պաշտպանեիք Արցախը»։

Նրանք Հայաստանը անվանում էին աշխարհի բոլոր հայերի տուն։

Եվ հետո, աչքը չթարթելով, հայտարարեցին Սփյուռքին. «Հույսեր չդնեք մեզ վրա»։

Նրանք խոստանում էին սոցիալական արդարություն։

Եվ հետո սկսեցին խեղդել ժողովրդին անհավանական հարկերով, համատարած մուծումներով և տուգանքներով։

Նրանք երդվում էին պաշտպանել հայկական հողի յուրաքանչյուր սանտիմետրը։

Եվ հետո հանձնում էին հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր թուրք-ադրբեջանական տանդեմին՝ սկսելով զուգահեռ մեզ ստել, թե իբր կվերադարձնեն օկուպացված հողերը առանց պատերազմի։

Կրկին ստեցին։

Նրանք համբուրում էին զոհված զինվորների մայրերի ձեռքերը։

Եվ հետո նույն որդեկորույս մայրերին մազերից քաշքշում էին ուղիղ իրենց որդիների շիրիմների մոտ։

Նրանք գոռում էին, որ երբեք չեն համաձայնվի Սյունիքով «միջանցքի» անցկացմանը։

Եվ հետո պարզապես վերանվանեցին այն «Թրամփի ճանապարհ», իսկ Հայաստանի ապասուվերենացումը անվանեցին «հաղորդակցության բացում»։

Իսկ վերջում հայտարարեցին, որ բոլոր զոհերն, արյունն ու ժողովրդի ցավը եղել են «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի» համար։

Բայց ժողովուրդը կարդաց այդ թուղթը և հասկացավ՝ դա խաղաղություն չէ։ Դա հերթական հակահայկական էժանագին սուտ է։

Բայց ամենավատը այն է, որ նրանք սպանում են մեր հավատը։

Նույնիսկ իրենց երկրպագուները գիտեն՝ իրենց կուռքերը սովորական ստախոսներ են։

Սուտն ու մանիպուլյացիան՝ ահա նրանց միակ քաղաքական մեթոդը։

Պետք է հստակ հասկանալ, որ թավշյա ստի գինը Հայրենիքի կորուստն է։

Հիշեք.

Խաղաղություն, որը կառուցված է ստի վրա, միշտ ավարտվում է պատերազմով»։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...