Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի. Հովհաննես Խուդոյան

12 Օգոստոսի, 2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի:

ՄԱՍ Ա

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը:

Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը:

  1. քննչական կոմիտեի առաջին հրապարակումից մի հատված` հայտնի «գյուլլելու» կտորը: (կից ձայնագրությունը)

Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված: Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»: Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես ինչու՞»: Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է` բաց թողնելով ինչուի պատասխանը:

«իրանք էլ ուրախ կլինեն» բառերից հետո ձայնագրությունը կտրվում է, կրկին կոնտեքստը չներկայացնելով: Շարունակվում է «հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք»: Հաջորդիվ կտեսնենք, որ դա այլ օրվա ձայնագրությունից է, կապ չունի նախորդի հետ:

  1. Գլխավոր դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի դեմ (կից երկու էջերի նկարները)

Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է` իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում:

«էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության ընթացքն է, բայց կտեսնենք, որ մի ծավալուն մաս բաց է թողնված և այդ ու մյուս հատվածը իրար հետ կապ չունեն նաև բովանդակությամբ:

Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը` գործել է դավաճանություն պետության դեմ:

«իրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում:

  1. ԱԱԾ-ի սղագրած նյութը (կից երկու նկարները), նաև որի հիման վրա հարուցվել է գործը:

Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Մինչդեռ կտեսնենք, որ սրանք կտրված հատվածներ են:

Իսկ «ուրախ կլինեն» բառերին հաջորդում է պատասխան «սենց պետություն չեն սարքում», բայց ձայնագրության այլ հատվածից է կտրված և նույնիսկ չի նախորդում «ես էդ համակարգի մեջ էդ ամեն ինչը տեսել եմ» մտքին:

  1. ձայնագրության վերաբերելի հատվածը ամբողջությամբ (սեղմել գաղտնալսողի նկարի վրա) , որը տրամադրվել է նախաքննության ավարտին: Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունը ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը:

Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից: Մնացածը` հաջորդիվ»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և...

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...