Ամենը արվում է մեր հաշվին ու չգիտես ինչի՝ մեզ շնորհավորում են. Սևակ Հակոբյան

9 Օգոստոսի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Անկեղծ ասած՝ այդպես էլ չեմ հասկանում իշխանության արգումենտների հիմքերը․ օրինակ ինչի՞ հիման վրա են ժողովդրին խոսք տալիս, թե սա վերջնական խաղաղություն է։ Չէ՞ որ նույն փաստաթղթի մեջ սևով սպիտակի վրա գրված են՝ խաղաղությանը միտված քայլեր, ինչ-որ սկիզբ։ Ընդամենը սկզբի մասին է։

Հիշեցնեմ, ժողովուրդ, 2020թ․ պատերազմից հետո ինչ եղել է, անունը դրել են խաղաղությանը միտված քայլեր, ցանկություն, կամք ու նման ձևակերպումներ։ Ինչո՞վ է տարբերվում երեկվա ստորագրված թուղթը նախորդ բոլոր թղթերից։ Մեզ ասում էին, չէ՞, դե եկեք Արցախի հարցը լուծենք, երաշխիքներ մտածենք, արդյունքում Արցախից 120 հազար հոգի բռնագաղթվեց։ Կարծես թե խաղաղությանը միտված ադրբեջանահաճո սցենարը լրիվ ամբողջացրել էիք, պարզվեց՝ անելու բաներ կան, ու անում եք։

Ամենը արվում է մեր հաշվին ու չգիտես ինչի՝ մեզ շնորհավորում են։ Սաղ աշխարհը մեզ շնորհավորում է, որ մենք դեպի խաղաղություն ինչ-որ գործողություններ ենք անում, բայց իրականում մենք հա զիջում ենք։ Մենք զիջում ենք, իրենք շնորհավորում են, իրենք շնորհավորում են, մենք զիջում ենք, ու զիջողները ուրախանում են։

Ուզում եմ հասկանալ, էլի, մենք ի՞նչ ստացանք էդ փաստաթղթից։ Ինչ ստացավ ԱՄՆ-ն` ակնհայտ է, ինչ ստացավ Ադրբեջանը` ակնհայտ է, մենք ի՞նչ ստացանք։ Ստացանք խաղաղության մասին փաստաթղթի նախափաստաթո՞ւղթ։ Ո՞րն է երաշխիքը, որ սա հենց խաղաղությունն է, որը փորձում են վաճառել էս միամիտ ու պատերազմից վախեցած ժողովրդին։

Չեմ էլ հասկանում, թե ինչու են էսքանից հետո ասում ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը ամբողջովին պահպանված է։ Էլի սևով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանը պետք է ունենա անխափան հաղորդակցություն։ Դա նույնն է, որ ինչ-որ մեկը գա ու Նիկոլի բառերով ասած՝ կադաստրով քո վրա գրված տան կորիդորով գնա-գա, պատուհանիցդ նայի, մտնի ներս։ Կապ չունի, որ դու էդտեղ քնած ես, կապ չունի, որ քո երեխան է էդտեղ, կապ չունի՝ կինդ տան խալաթով նստած է։ Հատուկ եմ Նիկոլի բառերով գրում, գուցե էն կոնտինգենտը, որ դեռ իրեն հավատում է, էդպես հասկանա։ Դա նշանակում է, որ էդ տունը կադաստրով քո՞նն է։ Ոչ դա նշանակում է, որ էդ տունը սաղի համար վիճելի է, եթե կարելի է քո տան մեջով գնալ գալ, ու դա լինի անխափան։ Այսինքն՝ ոչ մեկը դեուռը չփակի, ոչ մեկ չհարցնի՝ էս ուր ես գնում կամ դու ընդհանրապես ով ես, ու ինչ ես անում առհասարակ իմ տարածքում։

Հետևաբար, իշխանությունը կարող էր մի քիչ ավելի լավ պատրաստվել, որ էն զանգվածը, որ մինչև հիմա ինչ-որ հույսեր կապում է իրենց հետ, գոնե համոզիչ լինեին նրանց համար։ Իմ տպավորությամբ, չեք էլ հասցրել պատրաստվել, դրա համար էլ ինչ մտքներին գալիս է՝ արագի մեջ ասում են, գոռում են, բարձր են ասում, մի քանի անգամ կրկնում են, որ դրան հավատացեող լինի։

Լավ, ձեզ թվում ա վաղը մարդիկ չե՞ն բացելու կարդան, վերլուծեն, խելքը գլխին փորձագետները մանրամասն կարդան ու մեկնաբանեն, արտաքին քաղաքականության լուրջ մասնագետներ, ոչ թե ձեր ալենների մակարդակի։ Ձեր հույսը ո՞րն է, որ ձեր ասածին են հավատալո՞ւ։ Ասենք մի երկու օր էլ էս ֆոնը պահեցիք, հետո՞, որ ի՞նչ լինի։

Տպավորություն է, որ է ամենը պլանավորել են, թուղթը կազմել են, օրը դրել են, քեզ կանչել-տարել կողքը նստացրել են, ասել են դե տակը կստորագրես ու մեկ էլ անընդհատ կժպտաս, իբր ամեն ինչ լավ ա։

Ի դեպ, հետաքրքիր է, ՔՊ-ականներն էլի քեֆ են անում, որ Ամերիկան Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները հանել է՞ երեկվա բանակցության ժամանակ։ Ի՞նչ է թվում ձեզ, Ադրբեջանի համար զենք-զինամթերքի սահմանափակումները որ վերացրել է, էդ զենք- զինամթերքը ո՞ւմ դեմ է կիրառվելու, հը՞ն, ՔՊ խմբակ, դա էլ բացատրեք ձեր պողոսներին։ Խաղաղության դարաշրջան բացողներ, բա ինչո՞ւ է անհրաժեշտությւոն առաջացել զենքի սահմանափակումները հանելու ու Ադրբեջանին նոր թափով զինվելու հնարավորություն տալ»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...