ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից

5 Օգոստոսի, 2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հայկ Ղոսալմյանը՝ նշելով, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

«Տարաձայնություն եմ ունեցել աշխատանքային հարաբերությունների հետ կապված, որոշել եմ իր սեփական դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից»,– ասաց Հայկ Ղոսալմյան՝ չցանկանալով նշել տարաձայնությունների պատճառները։

Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած.

«Ստեղծման օրվանից աշխատում եմ։ Ինչպես ասում են՝ ամեն բան ունի իր տրամաբանական ավարտը, ունի սկիզբ և վերջ»։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայկ Ղոսալմյանի հրաժարականը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացների հետ, և աշխատանքային տարաձայնությունները, որոնց մասին նա նշում է,  ծագել են հենց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո: Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչությունը, որը ղեկավարում էր Հայկ Ղոսալմյանը, առնչվում է այն գործառույթների հետ, որոնք ՀԷՑ–ում այժմ իրականացնում է Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ ամենայնի, կամ Հայկ Ղոսալմյանը թերացել է, և նրան առաջարկել են դիմում գրել, կամ, համարելով գորցընթացը հակաօրինական և գիտակցելով ապագա պատասխանտվության աստիճանը, նա որոշել է մասնակցություն չունենալ գործընթացներին։

 

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...