Հուլիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են, այսպես կոչված, տուժողներն ու վկաները։
Գործով վկա բերետավորը Սերգեյ Ասատուրովի հացերին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէր, թե ինչի համար էին այդ օրերին տեղի ունենում անհնազանդության ակցիաներ, պարզապես լսել էր, Արցախից շատ մարդիկ են եկել Հայաստան։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, ոստիկանը նշեց․ «Ոչ, տեղյակ չեմ։ Դուք ասում եք, ես լսում եմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։

