Թրամփի վարչակազմը Իրանի դեմ կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. Ֆիննախ

31 Հուլիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ կիրառել է մինչ օրս իր ամենամեծ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմեդ Հոսեյն Շամխանիի հետ կապված ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենամեծն են դարձել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ մեր առավելագույն ճնշման արշավը սկսելուց ի վեր։

Այդ միջոցառումները Ամերիկայի շահերը դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտաներին, որոնք շահույթ են ստանում, մինչդեռ Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

ԱՄՆ-ն, Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հայտարարության համաձայն, մեղադրում է Շամխանիի որդուն տանկերների և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմ կառուցելու և կառավարելու մեջ, որը, իբր, Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ է տեղափոխում գնորդների համար ամբողջ աշխարհով։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին հայտնել էր, որ Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի հարստացումը, եթե հանրապետության վրա պատժամիջոցային ճնշումը շարունակվի:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...