ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Ուկրաինային հատկացվող 50 միլիարդ եվրոյի օգնությունը

29 Հուլիսի, 2025

Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին հնարավոր մաքրոֆինանսական օգնության դադարեցման մասին։ Դա կլինի նոր օրենքի պատճառով, որը խաթարում է Ուկրաինայի Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Հատուկ կոռուպցիոն դատախազության անկախությունը։ Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) պարբերականը հաղորդում է՝ երկու էջանոց ծանուցման մեջ ասվում է, որ Ուկրաինային տրամադրվող 50 միլիարդ եվրոյի շրջանակներում բոլոր փոխանցումները «կարող են միանգամից դադարեցվել, եթե օրենքն ուժի մեջ մտնի»։

«Էկոնոմիչեսկայա պրավդա» (ԷՊ) պարբերականի աղբյուրները Ուկրաինայի կառավարությունում և Գերագույն ռադայում հաստատել են, որ Եվրահանձնաժողովից ծանուցում են ստացել։ Նրանց խոսքով՝ օգնությունը կդադարեցվի, եթե երկրի խորհրդարանում չգտնվեն ձայներ՝ օրենքը չեղարկելու համար։ «Ամեն ինչ դադարեցվել է մինչև իրավիճակի շտկումը», — ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ «Էկոնոմիչեսկայա պրավդա»-ի (ԷՊ) աղբյուրի խոսքով՝ ԵՄ կառույցներում, եվրոպական պաշտոնյաները պատրաստվում են նրան, որ հուլիսի 31-ին նախատեսված օրենքի չեղարկման քվեարկության արդյունքում պատգամավորները չեն կարողանա ընդունել օրինագիծը, որը կվերականգնի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն հատուկ դատախազության անկախությունը, ինչպես նաև չեն կարողանա փաստաթղթում փոփոխություններ կկատարել, որոնք այդ վերականգնումը կդարձնեն ոչ ամբողջական։

Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ կչեղարկվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին տրամադրվող վարկերը։ Նա նաև ավելացրել է, որ «կդադարեցվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից եկող ֆինանսավորումը»։ Միևնույն ժամանակ «Էկոնոմիչեսկայա պրավդա»-ի տվյալներով Ukraine Facility ծրագրով վճարումների սառեցում չի սպասվում։ Դրա շրջանակներում Կիևը մակրոֆինանսական օգնություն է ստանում՝ կախված իրականացված բարեփոխումներից։ Մինչ այդ ԵՄ-ն հավանություն է տվել այս ծրագրով չորրորդ փոխանցմանը՝ բարեփոխումների ձախողման պատճառով, որի ժամանակ 4,5 միլիարդ եվրոյի փոխարեն Ուկրաինան ստացել էր 3,05 միլիարդ։

Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը ստեղծվել են մոտ տասը տարի առաջ՝ արևմտյան երկրների հանձնարարությամբ։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է մի օրենք, որը սահմանափակում է հակակոռուպցիոն մարմինների լիազորությունները և փաստացի դրանք ենթարկեցնում Գլխավոր դատախազությանը։ Երկու գերատեսչություններն էլ նախազգուշացրել են, որ սա ոչնչացնում է իրենց ինքնավարությունը։ Զելենսկու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել ուկրաինացիների շրջանում, ովքեր դուրս են եկել բազմաթիվ խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով չեղարկել օրենքը։ ԵՄ-ում նույնպես հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել օրենքի ընդունման կապակցությամբ։

Դրանից հետո Զելենսկին հայտարարել է, որ հարգում է քաղաքացիների կարծիքը և նորմալ է համարում, երբ «մարդիկ արձագանքում են, երբ ինչ-որ բան չեն ուզում»։ Նա Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին և Հակակոռուպցիոն հատուկ դատախազությանը տալ «հակակոռուպցիոն մարմինների անկախության լիարժեք երաշխիքներ»։ Պատգամավորները պետք է հավանություն տան նախաձեռնությանը, սակայն Ռադան մինչև օգոստոսի 19-ը արձակուրդում է։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...