Թրամփի հրամանագիրը` ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին, ճանաչվել է ոչ սահմանադրական

24 Հուլիսի, 2025

Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:

«Մենք եզրակացնում ենք, որ կատարողական  հրամանագիրը զուրկ է իրավաբանական ուժից, որովհետև այն հակասում է Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման հստակ շարադրանքին, որը քաղաքացիություն է շնորհում բոլոր անձանց, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում», — ասված է փաստաթղթում:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ին: Այն պետական ​​գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով: Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1957 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը:

Նմանատիպ նյութեր

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քնչական կոմիտեից։ Նշենք, որ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվել էր: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների...

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են,...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida»...

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...