Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ. «Հրապարակ»

20 Հուլիսի, 2025

«Հրապարակ»-ը գրում է.

Վերջին օրերին նույնպես Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վերջին գրառման մեջ նշել էր` «պատրաստվեք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ և իր համակիրներին, ՔՊ- ական շարքերին պատրաստվում է հավաքել Էջմիածնում՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Վեհարան։

Ըստ աղբյուրների, այդ օրը հատուկ է ընտրվել, քանի որ վարչապետը հնգօրյա արձակուրդում է գտնվում` հուլիսի 18-ից մինչև 23-ը։

Սա մանիպուլյատիվ քայլ է՝ փորձում է ցույց տալ, թե ինքը հանդես է գալիս ոչ թե որպես պետական գործիչ, վարչապետ, այլ որպես հավատացյալ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյան, ով մտահոգված է կաթողիկոսի կուսակրոնության հարցերով։

Իրականում, ըստ մեր ստացած տեղեկատվության, Եկեղեցու դեմ նախաձեռնվող այս քայլերը ծրագրվում են հենց վարչապետի աշխատակազմում։

Կարելի է ասել` աշխատակազմը վերջին ամիսներին այլ բանով չի զբաղվում, քան քաղաքական հետապնդումները, վարչապետի Փիառը, վարչապետի դեմ քննադատությնը չեզոքացնելը:

Ըստ մեր աղբյուրի՝ հուլիսի 7-ին և դրանից մի քանի օր առաջ վարչապետի կաբինետում հանդիպումներ են կայացել որոշ մարդկանց հետ, որոնք համարվում են «ընտրյալ գրոհայիններ»։

Փաշինյանը անձամբ է հանդիպել նրանց հետ, քննարկել է երթի և արշավի կազմակերպման, Կաթողիկոսին գահազրկելու հնարավոր սցենարները։

Հանդիպումներին մասնակցել է նաև Հանրային Հեռուստատեսության եթերում ելույթ ունեցած կարգալույծ հոգևորականներից մեկը, ով բացահայտ քննադատում է Հայ Առաքելական Եկեղեցին և Վեհափառ Հայրապետին։

Այդ հոգևորականը աջակցություն է հայտնել ներկայիս իշխանությանը, ներկայանալով որպես գործող վարդապետ, թեև հաջորդ օրը սոցիալական ցանցերում տարածվեց նրա կարգալույծ լինելու մասին տեղեկատվությունը։

Խոստանում ենք առաջիկայում առավել մանրանասն ներկայացնել այս հակաքրիստոնեական դավադրության մասին:

Ըստ մեր աղբյուրի՝ հանրահավաքին և երթին միանալու են նաև կազմակերպված խմբեր, որոնք ներգրավված են այս գործընթացին:

Ամեն խումբ ունի իր ղեկավար մարմինը` կազմված հիմնականում կարգալույծ հոգևորականներից ու ՔՊ-ի ներկայացուցիչներից։ Այս գործընթացը համակարգվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից:

Երթը, ըստ նույն տեղեկությունների, կվարի անձամբ Փաշինյանը՝ Էջմիածնի հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ըստ մեր աղբյուրի, իշխանությունը պատրաստվում է օգտագործել նաև պետական լծակներ՝ ապահովելու համար տպավորիչ արշավանք:

Երթին կմասնակցեն նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, համայնքային աշխատողներ և աղանդավորական խմբերի անդամներ։

Նրանց նպատակը հանձնարարված է վերահսկել և չեզոքացնել քաղաքացիների դիմադրությունը և դիմակայել հոգևորականների հնարավոր հակազդեցությանը։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...