ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան

18 Հուլիսի, 2025

Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի գործող հակապետական իշխանությունը ձեռնամուխ է եղել հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ այս անգամ թիրախավորելով Հայաստանի էներգետիկ կայունության ողնաշարը՝ ՀԷՑ-ը։

Վերջին օրերին պետական կառույցների և իշխանության ներկայացուցիչների կոորդինացված գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում։

Սա ոչ թե կարգավորման գործընթաց է, այլ՝ բացահայտ քաղաքական ճնշում՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության և մասնավոր սեփականության դեմ։

Այս իշխանությունը շարունակում է խարխլել պետականության հիմնասյուները՝ ժողովրդին մատուցելով դա որպես «բարեփոխում»։ Սակայն մենք բոլորս գիտենք՝ սա հերթական լռիվ ծրագրված գործընթաց է՝ տնտեսությունը վերահսկելու, ընդդիմադիր կապիտալը վերացնելու և քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։

Ցանկացած գործողություն, որն ուղղված է էներգետիկ համակարգի սեփականության ապօրինի վերաբաշխմանը կամ վերահսկողության կեղծ արդարացումներով կենտրոնացմանը, վտանգում է մեր երկրի ազգային անվտանգությունը և ներդրումային միջավայրը։

Արցախը թշնամուն հանձնեցին «խաղաղության» անվան տակ, հիմա էլ ուզում են տնտեսության էներգետիկ սեկտորը քանդել՝ «լավության» անվան տակ։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...