Ըստ Փաշինյանի՝ սկսում ես քանդել, նոր է պարզվում ինչքան բան կա քանդելու

17 Հուլիսի, 2025

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դպրոցական շենքերի մասին խոսելիս պարբերաբար թեմայից թեմա էր տեղափոխվում՝ կիսատ թողնելով նախորդ խոսքը։ Այնուամենայնիվ, հասկացվեց, որ ուզում է վերանորոգելու փոխարեն քանդել դպրոցական շենքերը և կառուցել նորերը։

Նա ասաց․ «Տխուր շենքերը նորոգելու ճանապարհով գնալը այնուամենա․․․ Մենքի գիտենք, որ ինչքան էլ ռենտգեն անենք էդ շենքերը, 3D անենք, էս անենք, շոշափենք, հոտոտենք և այլն, մեկ ա՝ եզրակացությունն ընթացքում փոխվելու է․ որովհետև սկսում ես քանդել, տեսնում ես, որ այնուամենայնիվ էս էլ է պետք անել, էն էլ է պետք անել, որը ի սկզբանե հնարավոր չէր անել։

Դրա համար ավելի արդյունավետ է մեր սիրուն, դեղին, վառ գույներով շենքերը կառուցել, քան թե փորձել վերակենդանացնել Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի կառուցած շենքերը

Մենք պետք է մեր․․․ Իհարկե էդ էլ բացարձակ չէ, բայց հիմնականում բոլոր էն դեպքերում, երբ հարյուր տոկոսանոց վստահություն չկա, որ էստեղ․․․ Մենք․․․ Մեր․․․ Հասկանո՞ւմ եք, էստեղ էլ նրբություն կա․․․ Մեր չափորոշիչը պետք է մտնի, տեղավորվի էդ շենքի մեջ։ Դպրոցը միայն շենք չէ։ Պետք է չափորոշիչը կարողանա դռնից ներս մտնի ու սենյակներում տեղավորվի։ Դրա համար շենքն ու չափորոշիչը սկսում են իրար հետ կռվել, և մեծ պատմությունների մեջ ենք ընկնում»։

Մանրասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն Պակիստանում՝ շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ իր X սոցիալական ցանցի էջում։ «ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 11-ին՝...

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում. «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը,...

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

2026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»...

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որ կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Էլ չեմ...

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...