Իշխանությունն անցել է արցախահայության նկատմամբ բացահայտ ճնշումների փուլին․ Հակոբ Հակոբյան

12 Հուլիսի, 2025

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ մի ակնթարթում զրկվեցին իրենց տներից, հողից, ապագայից։ Սա ազգային ողբերգություն է՝ կոլեկտիվ տրավմա, որի հետևանքները շարունակվում են ամեն օր։ Բայց Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն ճանաչում այդ ցավը, այլ բացահայտ ցուցաբերում են անտարբերություն։ Տեղահանված մարդիկ ապրում են վշտի, անարդարության ու մոռացված լինելու զգացմամբ, մինչդեռ պետությունն ընտրել է լռեցման և ճնշման ճանապարհը։

Իշխանության ներկայացրած «բնակարանային ծրագիրը» խաբկանք է՝ թերի, անհասանելի և մարդկային արժանապատվությունը խոցող։ Իրական լուծումների փոխարեն մենք տեսնում ենք հարցաքննություններ, ցուցադրական կալանքներ և արցախցիների վարկաբեկման փորձեր։ Դավիթ Գալստյանի՝ Արցախի օրինականորեն ընտրված ԱԺ պատգամավորի կալանավորումը՝ առանց հրապարակային փաստարկների, միայն մի բան է ասում՝ իշխանությունն անցել է արցախահայության նկատմամբ բացահայտ ճնշումների փուլին, որովհետև վախենում է ճշմարտությունից։ Սակայն ոչ ոք չի կարող լռեցնել կոլեկտիվ ցավը, որը ապրում է հիշողության, զայրույթի և պայքարի ձևով։

Հասարակությունը չի կարող լռել այս անարդարության առաջ։ Այս իշխանությունը հավատացնում էր՝ Արցախը «խանգարում է» խաղաղությանը։ Բայց իրականությունն այլ է։ Արցախը ոչ թե խանգարում էր, այլ պաշտպանում։ Արցախը հայ ժողովրդի դիմադրականության կենտրոնն էր, և նրա կորստով մենք կորցրել ենք նաև մեր անվտանգության և արժանապատվության սյուներից մեկը։ Հայաստանը առանց Արցախի ոչ թե խաղաղ է, այլ՝ անպաշտպան։ Վերադարձ լինելու է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Նմանատիպ նյութեր

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են...

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական...