Արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչ

11 Հուլիսի, 2025

Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի և ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։

Այս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։

Բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։

Իսկ Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցն այդպես էլ մնաց անպատասխան»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են...

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական...