Հեղուկ գազի ներկրման խնդիր կա․ Հակոբ Բադալյան

11 Հուլիսի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունում ծագել է շատ զգայուն մի հարց, որը թերեւս առ այսօր չի ստացել լուծում: Թե ինչպես, ինչից է ծագել այդ հարցը, ինչ հարց է այն, չունեմ տեղեկություն, բայց այն, որ այդ հարցը բավականին զգայուն է, վկայում է այն հանդիպումը, որի վերաբերյալ գրառումս հիշեցնում եմ վերեւի հղումով:

Խոսքը Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի հետ Հայաստանում Վրաստանի դեսպանի հանդիպման մասին է, որ կայացել է մայիսի 16-ին: Ի դեպ, այդ շրջանում առկա էր կոնյակի եւ գինու որոշ խմբաքանակների արտահանման հայտնի խնդիրը, երբ Հայաստանի այդ գործարարները տարօրինակորեն որոշել էին ոչ թե իրենց պետության էկոնոմիկայի նախարարությունից եւ կառավարությունից պահանջեին հարցի լուծում, այլ միտինգ անեին այլ պետության դեսպանատան դիմաց:

Այսօր էլ կա հեղուկ գազի ներկրման խնդիր, ինչպես բարձրաձայնում են ներկրող մի շարք ընկերություններ:

Հարց է առաջանում, ինչ որ մեկը Վրաստանում իր կապերի շնորհիվ «շտկումներ» է մտցնում Հայաստանի հեղուկ գազի շուկայու՞մ:

Եթե կա այդպիսի հանգամանք, ապա հազիվ թե այդ ինչ որ մեկը գործի Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի կառավարությունների տիրույթից դուրս: Հետեւաբար, այստեղ կարող ենք դիտարկել նաեւ ոչ թե հայ-վրացական միջպետական խնդրի, այլ միջկառավարական համաձայնության տարբերակ՝ երբ Հայաստանի կառավարությունը Վրաստանի կառավարության «աջակցությամբ» կարող է փոխել Հայաստանում հեղուկ գազի շուկայի «ստատուս-քվոն»:

Կարծում եմ, որ պետք չէ բացառել նաեւ հենց այդ տարբերակը:

Բոլոր դեպքերում, ակնառու է, որ գործ ունենք մեղմ ասած ոչ ստանդարտ մի իրավիճակի հետ, որը ցանկացած պարագայում գտնվում է Հայաստանի կառավարության պատասխանատվության տիրույթում, կամ հարցերը լուծելու ապաշնորհության, կամ Վրաստանի կառավարության հետ ինչ որ ստվերային համաձայնության»:

 

Նմանատիպ նյութեր

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

«Բերքահավաքի լիալուսին»․ այս երեկո հայացք նետեք երկնքին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 20։49-ին, կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»։ Այսպես են անվանում...

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։ Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության»...

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ...

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպ վերնախավի նախարարները ամսական ստանում են մոտ ութ հազար ԱՄՆ դոլար որպես աշխատավարձ և պարգևավճար։ Եկեք փաստացի, ֆինանսատնտեսական և սոցիալական տեսանկյունից վերլուծենք միլիոնատեր քպ-ականների թեման։ 1. Եկամուտների և...

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...