Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

26 Սեպտեմբերի, 2026

«Բերքահավաքի լիալուսին»․ այս երեկո հայացք նետեք երկնքին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 20։49-ին, կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»։ Այսպես են անվանում Հյուսիսային կիսագնդում աշնանային գիշերահավասարին ամենամոտ լիալուսինը։ Այն կարելի է դիտել նաև նշված ժամից առաջ և հետո․ անզեն աչքով լուսնային սկավառակը գրեթե ամբողջական կթվա մի քանի երեկո շարունակ։

Անվանումը կապված է հին ժամանակներում բերքահավաքի հետ։ Տարվա այս շրջանում Լուսնի ծագման ժամն օրեցօր համեմատաբար քիչ է ուշանում, և մի քանի երեկո շարունակ լուսնի լույսը մայրամուտից հետո լուսավորում է դաշտերը։ Մինչև էլեկտրական լուսավորության տարածումը դա հողագործներին հնարավորություն էր տալիս աշխատանքը շարունակել նաև մթնշաղից հետո։

Հորիզոնին մոտ Լուսինը կարող է թվալ հատկապես մեծ ու ոսկեգույն կամ նարնջագույն։ Գունային երանգը պայմանավորված է մթնոլորտով․ ցածր դիրքում Լուսնի լույսն ավելի երկար ճանապարհ է անցնում օդի միջով, կապույտ ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում, իսկ կարմրավուն երանգներն ավելի նկատելի են դառնում։ Մեծ թվացող չափը հիմնականում մեր տեսողական ընկալման առանձնահատկությունն է։

Այս երեկո Լուսնի հարևանությամբ կերևա նաև Սատուրնը՝ պայծառ լուսակետի տեսքով։ Մոլորակը կարելի է նկատել անզեն աչքով, իսկ նրա օղակները դիտելու համար անհրաժեշտ է աստղադիտակ։

Դիտելու համար մայրամուտից հետո ընտրեք դեպի արևելք բաց տեսարան ունեցող վայր։ Պարզ երկնքի դեպքում լիալուսինն ու Սատուրնը գեղեցիկ զույգ կկազմեն աշնանային գիշերային երկնքում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...