ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

9 Հուլիսի, 2025

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ մարմինների կողմից։

Խուդոյանը հայտարարեց, որ «տոտալ գաղտնալսվում են ընդդիմադիր տարբեր գործիչներ»։

Փաստաբանը նշեց, որ, ըստ իրավապահ մարմինների, ԱԱԾ-ն հաղորդագրություն է ներկայացրել դեռևս մարտ ամսին, թե կան վկայող բավարար տվյալներ, որ նախապատրաստվում է հանցագործություն․

«Սակայն, տեսնում ենք, որ բուն գործողությունները տեղի են ունեցել արդեն հունիսին, ինչը լրացուցիչ անգամ կասկած է հարուցում, որ այս գործընթացները պայմանավորված են քաղաքական գործընթացների միջամտությամբ կամ գեներացիայով»։

Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը մինչև գործողություններ իրականացնելը, հրապարակում է ձայնագրություններ ՔԿ պաշտոնական էջում, որտեղ անգամ ոչ մասնագետի համար էլ ընկալելի է, որ ձայնագրությունները մոնտաժված են և տարբեր տեղերից կպցված։

«ՔԿ-ն ասաց, որ, այո՛, առանձնացված են, բայց այն հատվածներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գործի առումով, մնացածը կենցաղային են։ Այստեղից էլ գալիս է առաջին հակադարձումը՝ եթե կենցաղային են, անհրաժեշտություն չկա թաքուն պահելու, ապա ներկայացրեք, թե ընդհանուր ինչ կոնտեքստից են վերցրած, նույն ժամանակահատվածի՞ց են, թե՞ տարբեր օրերից, արդյոք հումորայի՞ն են, թե՞ տեսական մտքերի քննարկում է»,-ասաց նա և պնդեց, որ տարբեր օրեր արված ձևակերպումներ են հավաքել, և բովանդակությունն էականորեն աղճատված է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...