Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է․ Նարեկ Կարապետյան

4 Հուլիսի, 2025

Մենք շատ ենք բաժանված, մեկն ընդդիմադիր է, մեկը իշխանական է, մեկն արևմտամետ է, մեկը ռուսամետ է, մեկը՝ պահպանողական, մեկը՝ ազատական. այս ամենը նրա համար է, որ մեզ հեշտ կառավարեն, մեզ դրա համար են բաժանել։ Այս մասին այսօր «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսքում  նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

«Միակ բաժանումը, որ պետք է լինի մեր մեջ, հետեւյալն է. մենք պետք է լինենք կառուցո՞ղ, թէ՞ քանդող։ Քանդողների փոքր խումբը ամեն կողմից էլ կարող է լինել, թե իշխանությունից, թե ընդդիմությունից, տարբեր ուղղություններից։ Մենք պետք է ուղղակի հաղթահարենք իրար դեմ գնալու, իրար մեջ խնդիր տեսնելու ձգտումը։ Այս հակադրությամբ են մեզ այսօր կառավարում օտար ուժերը։ Քանդողը նա է, ով միայն տեսնում է ուրիշների թերությունները, իսկ կառուցողները այն մարդիկ են, որոնք դիմացինի մեջ լավն են տեսնում։ Այն 80 տոկոս լավը հիմք է, որ կառուցենք նորմալ զարգացող հասարակություն։ Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է։ Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...