Փաշինյանի աշխատանքից լիովին գոհ է հանրության ընդամենը 8 տոկոսը․ հարցում

27 Հունիսի, 2025

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը» հարցին քաղաքացիները գնահատել են հետևյալ կերպ․

  • Լիովին դրական – 8,2 %
  • Ավելի շուտ դրական – 13,7 %
  • Ավելի շուտ բացասական – 18,8 %
  • Ընդհանրապես բացասական – 49,1 %
  • Դժվարանում եմ պատասխանել – 10,2 %

Ուշագրավ է, որ հարցումից հարցում Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում։ Օրինակ՝ այս տարվա փետրվարի հարցման ժամանակ Փաշինյանի աշխատանքից լիովին գոհ էր հարցվածների 9 տոկոսը, ավելի շուտ դրական էր գնահատել 15,5 տոկոսը։

Սա Փաշինյանի արձանագրած ամենացածր ցուցանիշն է։

Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հունիսի 23-25-ը, ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 1000 քաղաքացիների շրջանում։ Ընտրանքային սխալը գնահատվում է 3 տոկոս։

Հարցման տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը:

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Կոսը  քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել.  Սերգեյ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։ «Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական...