Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան

24 Հունիսի, 2025

ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` արձանագրելով,  որ Ադրբեջանում շարունակվում են  հայ բանտարկյալների  նկատմամբ ամոթալի դատավարությունները, և Եվրոպայի խորհուրդն անկարող է ազդել այս իրավիճակի վրա:

«Դուք գիտեք, որ Ադրբեջանում ներկայումս տեղի են ունենում ամոթալի դատավարություններ հայ բանտարկյալների դեմ: Այս կազմակերպությունը մինչ օրս չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ ադրբեջանական իշխանությունների վրա և ապահովել նրանց ճակատագրի արդար և արժանապատիվ լուծում: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող ազդել այս իրավիճակի վրա: Ի՞նչ ուղերձ է սա հղում աշխարհում նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես, երբ այդ արժեքները գտնվում են ինտենսիվ ճնշման տակ»,-հարցադրում է արել պատգամավորը:

«Մենք չենք կարող այլ բան անել, քան հորդորել բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք որդեգրել է այս կազմակերպությունը և կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլ մյուս երկրներից»,- ի պատասխան ասել է  ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը:

Նմանատիպ նյութեր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱ) Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից APA-ին հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը...

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ: Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «2954 զոհ, 16592 վիրավոր։ Փրկվել է 6,462 մարդ»,- ասված է...

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի...

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...