Երևանյան միջազգային բալետային փառատոնի համար ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ

24 Հունիսի, 2025

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևան համայնքի միջոցներից ավելի քան մեկ միլիարդ դրամ է ծախսվել Երևանյան միջազգային բալետային փառատոնի համար:

ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը նշել է, որ Երևանի բալետային 3-րդ միջազգային փառատոնի իրականացման ուղղությամբ կատարված ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 1,003,647,100 ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական գրության՝ փառատոնի իրականացման համար կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ հետևյալ ծածկագրերով N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/97, N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111, N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/106.

Պետական գնումների համակարգում այս ծածկագրերով պայմանագրերը գտնելու ընթացքում, ԻԱԿ-ի պարզեց.

— հունիս 24-ի դրությամբ ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիր տեղադրված չէ:

— 596 միլիոն 640 հազար ընդհանուր գումարի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիկական թատրոն ՊՈԱԿ-ի հետ, որը և ստանձնել է փառատոնի կազմակերպման և իրականացման աշխատանքները, այդ թվում նաև արտերկրից ժամանած թատերախմբերի հյուրընկալումը:

— մյուս պայմանագիրը, որը հնարավոր եղավ գտնել Պետգնումների էլեկտրոնային համակարգից դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է «Թայմ» ՍՊԸ-ի հետ 7 միլիոն 950 հազար դրամ ընդհանուր գնով։ Պայամանագրով ընկերությունը տրամադրել է նկարահանման ծառայություններ, որը ներառել է նաև «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» ծրագրի տեսանկարահանումը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ․ հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝

  1. Որքա՞ն են կազմել փառատոնի ընդհանուր ծախսերը (դրամով):
  2. Ի՞նչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակներում։ Խնդրում ենք տրամադրել պայմանագրերի ցանկը ծածկագրերով։
  3. Ո՞ր կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը: Խնդրում ենք տրամադրել այդ կազմակերպության(ների) ընտրության կարգը, իրավական ակտը, և դրա(նց) հետ կնքված պայմանագրերի պատճեները:
  4. Որքա՞ն գումար է հատկացվել և ի՞նչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններից յուրաքանչյուրին:
  5. Ո՞ր կազմակերպությունն է հոգացել Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնների աձնակազմի և արտիստների Երևան ժամանման, կեցության և այլ ծախսերը:
  6. Բացի բալետային ելույթներից, փառատոնի շրջանակներում ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվել և որքան գումար է ծախսվել դրանց վրա»:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...