Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

23 Հունիսի, 2025

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խստորեն դատապարտել է Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ բազմաթիվ կյանքեր է խլել, տասնյակ մարդկանց վիրավորման պատճառ դարձել։

«Այս նողկալի հարձակումը, որն ուղղված էր հավատացյալների դեմ, կրկին բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը, որը չի տարբերում ո՛չ համայնք, ոչ՛ էլ եկեղեցի և ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել դարեր շարունակ սիրիացիներին բնորոշող խաղաղ գոյակցության ոգին», — նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Բերիո թեմի առաջնորդարանը՝ ի դեմս թեմի առաջնորդ Մակար Սրբ․ Արք․ Աշգարյանի, իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին և աղոթք բարձրացնելով առ Աստված՝ պաշտպանելու Սիրիան և նրա ժողովրդին բոլոր չարիքներից։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ Հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում երեկոյան պատարագի ժամանակ։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...