ԱՄՆ-ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

23 Հունիսի, 2025

Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ։ Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։
Եթե Իրանի հրթիռային հարվածները շարունակվեն գոնե ևս 7-8 օր, Թել-Ավիվը և Հայֆան վերածվելու են ավերակների կույտերի։ Այդ դեպքում էլ ի՞նչ «հաղթանակի» մասին կարելի է խոսել։ Իր վերջին հարվածով ԱՄՆ-ն, փաստորեն, ակամա նպաստում է ոչ թե Իսրայելի հաղթանակին, այլ նրա արագացված կործանմանը։
ԻՍԿ ԻՐԱ՞ՆԸ։ Ինչ էլ պատահի Իրանին, նա իր տարածքի ընդարձակության, 90 միլիոնանոց բնակչության, հզոր բանակի և հազարամյակների պետական ավանդույթի շնորհիվ կկարողանա դիմանալ, թեկուզև՝ շատ մեծ կորուստների գնով։ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, համեմատաբար անխոցելի է ռազմավարական խորության, մոբիլիզացիոն ներուժի և աշխարհաքաղաքական տեղակայումի տեսանկյունից։
Արդյունքում առաջանում է մի պարադոքսալ իրավիճակ՝ որքան ուժեղանում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, այնքան արագ է մոտենում այդ երկրի ռազմական և հոգեբանական կործանումը։
ԱՄՆ-ն, նրա ուժերն ու շահերը տարածաշրջանում ևս լուրջ կորուստներ են կրելու. Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ չի ուշանա։ Պատերազմն արագ ընդլայնվում է, իսկ միջազգային քաղաքական համակարգն ավելի ու ավելի է հեռանում իրավունքի տրամաբանությունից՝ զիջելով տեղը ուժի իրավունքի տրամաբանությանը։ Այս իրողության հետևանքները բազմաթիվ ուղղություններով դեռ դժվար կանխատեսելի են, սակայն մի բան արդեն պարզ է. պետությունների միջև հարաբերություններում տեր ու տիրակալ է դառնում ոչ թե իրավունքը կամ դիվանագիտությունը, այլ բիրտ ռազմական ուժը։
Այս գործընթացը ոչ միայն բարոյական, այլև քաղաքակրթական առումով հետընթաց է՝ սպառնալիք միջազգային կայունության հիմքերին։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը մտնում է վտանգներով լի մի շրջան, որտեղ ավանդական դաշնակցություններն ու միջազգային համաձայնագրերը կարող են հեշտությամբ ոտնահարվել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմների հավանականությունը և գուցե ի վերջո հանգեցնելով համաշխարհային բախման։
Եվ ինչպես շատ անգամ ասել եմ՝ այս ամենը սկսվել է Հայաստանով և վերջանալու է Հայաստանով։ Որովհետև մենք ենք քաղաքակրթությունների սահմանագծում գտնվող վերջին դիրքապահը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...