Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին. ՌԴ ԱԳՆ

21 Հունիսի, 2025

ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա հավելել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամավճարը չվճարելու հարցը կարող է քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ոգով կընթանա քննարկումը։

«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես իրենք են արտահայտվում, ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան, այնուամենայնիվ, պետք է հավանաբար սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափով։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», — նշել է Պանկինը։

Նմանատիպ նյութեր

«Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը․ «Հրապարակ»

«Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների...

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։ «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 8․ ԱԺ-ն մշտական հանձնաժողովների ղեկավարներ է ընտրում

Երկրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։...

Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ․ «Հրապարակ»

Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: Ավելի ճիշտ՝ ՔՊ-ական...