ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները

14 Հունիսի, 2025

«Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։»,-ասված է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է.

«Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։

Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները խիստ մտահոգիչ են, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Իրավիճակի հետագա ծավալումն անխուսափելի բացասական հետևանքներ կթողնի, հատկապես՝ խաթարելով տարածաշրջանի խիստ փխրուն կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը։

Խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով` ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները և անընդունելի համարում միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և համոզում հայտնում, որ լայնածավալ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը բանակցային գործընթացն է»։

Նմանատիպ նյութեր

Սա փողոցային բառապաշար է, ոչ թե հանրային մեղադրողի խոսք. Բագրատ սրբազանը՝ դատախազի պահվածքի մասին

Սա փողոցային բառապաշար է, ոչ թե հանրային մեղադրողի խոսք. Բագրատ սրբազանը՝ դատախազի պահվածքի մասին

Այսօր կայացել է Բագրատ սրբազանի գործով հերթական դատական նիստը, որը լարված է անցել, Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է. «Ես շարունակ կրկնում եմ՝  ներկայացրե՛ք փաստերը։ Գործի այս փուլն ավարտվել է։ Իսկ հիմա վերցրեք փաստերը և ցույց տվեք՝ ձեր...

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր...

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...