Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars

14 Հունիսի, 2025

Իսրայելի ագրեսիայի սկսվելուց հետո պատերազմն առաջիկա օրերին կտարածվի այս ռեժիմի կողմից օկուպացված բոլոր տարածքներում և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա, իսկ ագրեսորները կդառնան Իրանի վճռական և լայնածավալ պատասխանի թիրախ, հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին։

Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ «դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով, Իրանի հետագա հարվածները կշարունակվեն, և այդ գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար»։

«Պատմությունը ցույց է տվել, որ սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս պատերազմներ է սկսել իր հանցագործություններով, սակայն ապացույցները ցույց են տալիս, որ այս անգամ իսլամական հանրապետությունը մտադիր է հանցավոր ռեժիմին և նրա կողմնակիցներին ենթարկել իրենց սեփական չարագործ ճակատագրին»։

Թերևս, Իսրայելը և ԱՄՆ-ը՝ որպես տարածաշրջանում ահաբեկչության երկու գլխավոր սյուներ, պետք է առաջիկա րոպեներին սպասեն իրենց բարբարոսությունների հետևանքներին»,- գրել է իրանական լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...