Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»

12 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Այս թեմայի շուրջ քննարկումների պակաս, բնականաբար, չկա: Բայց գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ է Նիկոլը ՀԱԵ վրա հարձակվել հենց հիմա։ Ի վերջո, նա դա կարող էր անել հենց 2018 թվականին՝ այն ժամանակ, երբ իշխանության եկավ։ Այդ փուլում նրա վարկանիշն այնքան բարձր էր, որ կարող էր ցանկացած հարցում հաջողել։ Իհարկե, 2018 թվականից հետո եղան որոշ «իրադարձություններ»: Օրինակ՝ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը. նրանք բողոքի գործողություններ էին ձեռնարկում, անգամ Կաթողիկոսին քաշքշեցին, Վեհարան ներխուժեցին՝ նպատակ ունենալով Եկեղեցու ներսում հեղաշրջում իրականացնել և հեռացնել Կաթողիկոսին։ Ճիշտ է՝ Եկեղեցու վարկանիշը միշտ էլ բարձր է եղել, բայց Փաշինյանը, նաև տարբեր աղանդավորական շարժումներին իր կողմը հավաքելով և օգտագործելով իր բարձր ժողովրդականությունը, կարող էր հասնել Կաթողիկոսի գահընկեցության։ Բայց նման բան տեղի չունեցավ, բոլոր այդ «շարժումները» մարեցին, հետո ժամանակ առ ժամանակ նորից գլուխ բարձրացրեցին, բայց հետո էլի մարեցին:

Ամենայն հավանականությամբ, այս պատերազմն էլ կավարտվի Նիկոլի պարտությամբ, ավելին՝ այս ամենից Կաթողիկոսն ու Եկեղեցին դուրս կգան ավելի մեծ ժողովրդականությամբ, ավելի մեծ վստահությամբ, ավելի մեծ ազդեցությամբ ու ավելի ուժեղացած: Այդուամենայնիվ, ինչո՞ւ է այս ամենը հենց հիմա նախաձեռնել Նիկոլը: «Ինչու»-ի առաջին ասպեկտը վերաբերում է նրան, որ իր և իր իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է գտնվում։ Կառավարման 7 տարվա կտրվածքով հիմա նրա վարկանիշը ռեկորդային ցածր է, իսկ հակավարկանիշը՝ ամենաբարձրը։ Ու ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Եկեղեցու նկատմամբ հարձակումը կարելի է համարել յուրատեսակ ինքնասպանություն, քանզի հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Կարելի է հետևել Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գրառումների ներքո մարդկանց մեկնաբանություններին կամ թեմայի վերաբերյալ հարցնել պատահական անցորդների կարծիքն ու համոզվել, թե ինչպիսի հակակրանք ունի մեր հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօրվա իշխանությունից։

Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն իր ունեցած դերակատարության հետ մեկտեղ Եկեղեցին շարունակում է վայելել հավատացյալ ժողովրդի վստահությունը՝ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի զգալի մասն իր ազգային արժեքներին հավատարիմ է։ Ընդ որում, Եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ու հատկապես Սփյուռքում։

Այս ամենի մասին իշխանությունները և հենց Նիկոլ Փաշինյանը հիանալի տեղյակ են: Ուրեմն, ի՞նչ՝ նրանք ինքնասպաննե՞ր են, մազոխիստնե՞ր… Հազիվ թե: Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության: Եվ ընդհանրապես, նման մոտեցումը քաղաքագիտական ու, ընդհանրապես, տրամաբանական մոտեցումների մեջ չի տեղավորվում։ Եվ եթե ինքնասպանությանը հավասար այս նախաձեռնությունը խոր վերլուծության է ենթարկվում, ենթադրել է տալիս այն տարբերակը, որը շատերը դավադրությունների տեսության ժանրից են համարում։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ պնդում են, որ տեղի ունեցողը ոչ թե սեփական նախաձեռնություն է, այլ արտաքին հերթական պատվերը՝ ի շարս այն պահանջների, որոնց նպատակն է թուլացնել այն հիմքերը և դիմադրության հնարավոր օջախները, որոնք կարող են խնդիրներ հարուցել հերթական զիջումների կամ կապիտուլյացիայի շուրջ համաձայնության կյանքի կոչմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...