Մինչև նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի. Կյուրեղյանը՝ իմպիչմենտի մասին

10 Հունիսի, 2025

««Հայաստան» խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը։ Երբ որ նախաձեռող խումբը կգա, կմոտենա մեզ, պակասող՝ մեր 28 ստորագրությունը կտանք»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Լրագրողի դիտարկմանը, այսինքն մինչև պակասող 8 ստորագրությունը չլինի, «Հայաստան» խմբակցությունը չի՞ մինանա անվստահության գործընթացին, Կյուրեղյանն ասաց. «Մինչև  նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի»։

Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուին, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց.

«Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում այդ գործընթացը սկսելու, այդ թեկնածուին առաջ քաշելու։ 

Մենք՝ որպես իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժեր, պետք է ամեն ինչ միասին անենք, որպեսզի հնարավորության դեպքում օր առաջ ազատվենք այս ազգադավ, պետականաքանդ իշխանություններից, առավել ևս վարչապետից։ Այնպես որ, պատասխանատվությունը նախաձեռնող կողմին է՝ «Պատիվ ունեմ»-ինը, մենք խոստացել ենք՝ իրենց կաջակցենք այդ գործընթացն առաջ տանելու համար, քանի որ մեկ ընդհանուր նպատակի է ծառայում՝ ազատել երկիրն այս ազգադավ պետականաքանդ վարչապետի ու իր թիմից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...