Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները. Վարուժան Գեղամյան

9 Հունիսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Հետաքննական լրագրության OCCRPմիջազգային կազմակերպությունը բավական մանրամասն անդրադարձ է կատարել թշնամական Ադրբեջանում օրեցօր խորացող (չնայած, թվում է, թե էլ տեղ չկա) ավտորիտարիզմին՝ մեդիաների ու ազատ խոսքի վրա կիրառվող մեծածավալ սահմանափակումների օրինակով։ Հոդվածի վերնագիրը խոսուն է՝ «Լրագրության մահը Ադրբեջանում» (The Death of Journalism in Azerbaijan)։

Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները հատկապես մի քանի՝ հատուկենտ գործող կիսանկախ մեդիաների վրա։ Դա, իր հերթին, պայմանավորված է հասարակության լայն շերտերում սոցիալ-տնտեսական իրավիճակից բխած դժգուհությամբ, ինչը մեր դեմ պատերազմելու գլխավոր ներքին հակամարտածին գործոններից է։ Ու ոչ մի «խաղաղություն» բառով թղթի կտոր դրան խոչընդոտ չէ»։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...