«Արդյո՞ք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյո՞ք վաճառել եմ Ղարաբաղը, արդյո՞ք ուրանում եմ մեր պատմությունը»․ Փաշինյանի նոր գրառումը

5 Հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել՝ մասնավորապես, նշելով․

«Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր հարցադրումներ են անում, թե արդյո՞ք դա այն խնդիրն է, որով պետք է զբաղվի երկրի կառավարությունը, արդյո՞ք կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտի հնարավոր խախտումն է մեր երկրի համար ավելի վտանգավոր եղելլ, թե՞ Արցախը հանձնելը, 5 հազար զոհ գտալը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ևս մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ նշելով․ «Իմ ընկալմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը հեղինակություն է, սահմանադրության պաշտպան, արդարադատության աղբյուր։

Չեմ կարող հավատալ, որ վարչապետը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Վարչապետի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է վարչապետի երդումը եւ արդյո՞ք լիզել է թուրքի կոշիկ:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Փաշինյանը մեկնաբանել է՝ գրելով, թե այդ և այլ նմանատիպ հարցերի նա պատասխանում է «Կրթվելը նորաձև է» շարժման միջոցառումների ժամանակ։ Այնուհետև մեկ այլ գրառում է արել․

«Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։

Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»։

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21...

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի...

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի...

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների փոխանցմամբ մոտ օրերս սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ համեմված ցնցող տեսանյութերով։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, թիրախում արցախյան գեներալիտետն է, որոնք Հայաստանում բիզնեսների են տիրապետում։...

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր...